«Վաղը կարող է ուշ լինել, գնացեք ընտրության»․ Սուրեն Սուրենյանց


«Վաղը կարող է ուշ լինել, գնացեք ընտրության»․ Սուրեն Սուրենյանց
Հունիս 7 19:19 2026

ԲՀԿ ցուցակում ընդգրկված քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

 

 

Մեզ ընդամենը մեկ ժամ է մնում՝ Հայաստանը Ադրբեջանի կցորդի վերածելու վտանգը չեզոքացնելու համար:

 

Ժամանակ գրեթե չի մնացել, իսկ հապաղումը կարող է ճակատագրական լինել։ Եթե հիմա չգնաք և չքվեարկեք, վաղը կարող է ուշ լինել, և ոչ ոք չի կարողանա ուղղել տեղի ունեցածը։

 

Մի կողմ թողե՛ք կասկածները, գնացե՛ք ընտրության։ Յուրաքանչյուր ձայն որոշում է մեր պետության ճակատագիրը, մեր երկրի ապագան և մեր երեխաների վաղվա օրը։

 

Գնացե՛ք և քվեարկե՛ք հանուն Հայաստանի»։