«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը և «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը տեսաուղերձով քաղաքացիներին կոչ են արել մասնակցել ընտրությանը։
Նարեկ Կարապետյանը նշել է. «Սիրելի հայրենակիցներ, մնացել է ընդամենը երեք ժամ, մինչև ժամը 8-ը։ Երեք ժամվա ընթացքում մենք իրավունք ունենք մասնակցելու ընտրության, ով չի գնացել՝ գնա ընտրության»։
Նրա խոսքով՝ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը կարևոր է ընտրական գործընթացի համար։
Իր հերթին Սամվել Կարապետյանն ասել է. «Միայն ձեր մասնակցությամբ մենք կարող ենք կանխել բոլոր ընտրախախտումները, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում մենք տեսնում ենք շատ ընտրատեղամասերում։ Դրա համար գնացեք ընտրության»։
Նրանք քաղաքացիներին հորդորել են օգտվել իրենց ընտրական իրավունքից և մասնակցել քվեարկությանը։










