Քիչ առաջ ոստիկանության աշխատակիցներն ապօրինաբար ներխուժեցին Գյումրու Նորավան թաղամասում՝ թիվ 18 դպրոցի դիմաց գտնվող «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ և ձերբակալեցին 3 անձի։
«Նման ուժային գործողության նպատակն է խաթարել մեր շտաբային աշխատանքը։ Փաստաբաններ Արտուշ Հակոբյանին ու Հայկ Հարությունյանին չեն թույլատրում ներս մտնել և պաշտպանել անձանց իրավունքները»,-հայտնում են կուսակցությունից։










