Եթե ընդդիմադիր ուժերը հաղթեն, որևէ մեկը չի կարող իրենց ձայները խլել. Սերժ Սարգսյան


Եթե ընդդիմադիր ուժերը հաղթեն, որևէ մեկը չի կարող իրենց ձայները խլել. Սերժ Սարգսյան
Հունիս 7 15:01 2026

Ես այսպիսի քարոզարշավ չեմ տեսել: Ես ակտիվ մասնակցություն եմ ունեցել առնվազն 10-ից ավելի ընտրապայքարների, չհաշված 2018 ու 2021 թվականները, երբեք պետության կողմից այդպիսի միջամտություններ չեն եղել, երբեք չեն եղել։ Այս մասին քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

 
 

«Եթե եղել են, մեկդ ասեք, որ եղել են, օրինակներ բերեք։ Սա ուղղակի աննախադեպ միջամտություն է, պետական ռեսուրսների աննախադեպ մսխում և պետական միջոցներն ուղղակի, աչքերը փակ բաժանել էր։ 

Նրանք, ովքեր վերահսկում էին ընտրությունները, այսօր աչքերը փակ են, որովհետև իրենց ղեկավարները կոնկրետ նպատակ ունեն և այդ նպատակի համար իրենք մեծ ջանքեր են գործադրել հրապարակավ, առանց որևէ բան թաքցնելու, ամենաբարձր մակարդակով»,-նշել է նա:

 

Հարցին՝ ի՞նչ է կարծում Սերժ Սարգսյանը, եթե Նիկոլ Փաշինյանն ընտրություններում չհավաքի բավարար ձայներ, կկարողանա՞ իշխանությունն անցնցում հանձնել հաղթած թեկնածուին, ՀՀ երրորդ նախագահը պատասխանել է. 

«Ես բավարար չափով չեմ ճանաչում, որովհետև ես իր հետ երկու բառ երբեք չեմ փոխանակել երբեք, բայց եթե քվեարկության արդյունքներով ընդդիմադիր ուժերը հաղթեն, որևէ մեկը չի կարող այդ ընդդիմադիր ուժերից իրենց ձայները խլել, ոչ մեկը չի կարող»,-ասել է նա։