Արտակարգ դեպք՝ Երևանում. Արամի փողոցում արմատից փտած հաստաբուն ծառը պոկվել ու տապալվել է


Արտակարգ դեպք՝ Երևանում. Արամի փողոցում արմատից փտած հաստաբուն ծառը պոկվել ու տապալվել է
Հունիս 6 22:29 2026

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արամի 90/1 հասցեում արմատից փտած հաստաբուն ծառը պոկվել և տապալվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, բարեբախտաբար տուժածներ չկան։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները, չսպասելով Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ժամանմանը, իրենք պարեկների հետ մասնատել են ծառը և այն հեռացրել։