Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ծաղկունքում գայլերի հարձակումից 300-ից ավելի գառներ հայտնաբերվել են սատկած․ գրել է Shamshyan.com-ը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասել են։
«Նման խոշորամասշտաբ դեպք մեր գյուղում առաջին անգամ է լինում։ Եղել են դեպքեր, երբ 10-ից մինչև 30 ոչխարներ են գելերը հոշոտել, բաց այս դեպքը, որի հետևանքով 300-ից ավելի ոչխարներ, այդ թվում մայրացու գառներ են սատկել, դեռ գյուղի պատմության մեջ չէր եղել։
Հիմա ուզում ենք խնդրանքով դիմել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, որ ինքը դիմի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որպեսզի տուժած գյուղացիներին չթողնեն միայնակ։ Բոլորոս վարկերով վերցրած մի կերպ պահում էինք ու մեծ մասը միայն հասցնում էր վարկերը փակել։ Գելերն արդեն մեր ապրուստի միջոցը րոպեների ընթացքում զրոյացրեցին»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գյուղացիներին պատճառվել է մոտ 15 մլն դրամի վնաս։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։










