Կապանում կախված վիճակում հայտնաբերված զինծառայող Արամայիս Գևորգյանը ծնունդով արցախցի էր, 2023 թվականից ընտանիքի հետ բնակվում էր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Արտիմետ համայնքում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է համայնքի վարչական ղեկավար Հենրիկ Միրզախանյանը։
«Նորմալ, խելոք ընտանիք են, աշխատում, ապրում են։ Մեր համայնքում տեղահանվելուց հետո վարկով տուն են գնել» – ասել է համայնքի ղեկավարը։
Արամայիսն ընտանիքի միակ տղան էր, իրենից մեծ 2 քույր ունի։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին։
ՔԿ-ից տեղեկացրել են որ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է։










