Շարունակվում են ֆիշինգային հղումներ պարունակող հաղորդագրությունների տարածումը, թիրախում են iPhone օգտագործողները


Շարունակվում են ֆիշինգային հղումներ պարունակող հաղորդագրությունների տարածումը, թիրախում են iPhone օգտագործողները
Մայիս 23 11:25 2026

Դեռևս շարունակվում են արտասահմանյան հեռախոսահամարներով ՀՀ ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից ֆիշինգային հղումներ պարունակող հաղորդագրությունների տարածումը, հայտնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից։

Ներկայումս թիրախում են iPhone բջջային հեռախոսների օգտատերերը, ովքեր նման հաղորդագրությունները ստանում են iMessage համակարգի միջոցով։

«Կրկին անգամ հորդորում ենք չարձագանքել նմանատիպ հաղորդագրություններին, չբացել կցված հղումները և չտրամադրել որևէ անձնական կամ բանկային տվյալ։

Անհրաժեշտ է անմիջապես արգելափակել և որպես Spam/Junk նշել նման հաղորդագրություններ ուղարկող հեռախոսահամարները կամ հասցեները»,- ասվում է հաղորդագրությունում։