«Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը Ռուսաստան, հանքային ջրի շրջանառությունը Ռուսաստանում արգելվել է։
Կառույցից նշել են, որ «Ջերմուկ Գրուպ»-ի արտադրանքի ներմուծումը ժամանակավորապես կասեցնելու պատճառը հանքային ջրում հիդրոկարբոնատ իոնի, քլորիդների և սուլֆատների՝ թույլատրելի չափից ավելի առկայությունն է։
Նշել են նաև, որ արտադրատեսակի որակը չի համապատասխանում պիտակի վրա նշված տեղեկատվությանը։
«Արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ սխալ տեղեկատվությունը կարող է հանգեցնել առողջության վատթարացման»,- հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորը»։










