Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությունն աճել է հազարավոր անգամներ


Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությունն աճել է հազարավոր անգամներ
Մայիս 13 17:58 2026

Հայաստանի արտաքին առևտրի ցուցանիշներում արձանագրվել է նաև Ադրբեջանին առնչվող կտրուկ աճ։ Մաքսային վիճակագրության համաձայն՝ տարվա առաջին եռամսյակում Հայաստան-Ադրբեջան ապրանքաշրջանառությունն աճել է 6347 անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միաժամանակ Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 80 տոկոսով՝ հասնելով 98 միլիոն 88 հազար դոլարի։ Սակայն հայկական արտահանումը Թուրքիա կազմել է ընդամենը 87 հազար դոլար, իսկ Ադրբեջան արտահանում ընդհանրապես չի իրականացվել։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ ձևավորվում է իրավիճակ, որտեղ Հայաստանը մեծացնում է ներմուծումները հարևան երկրներից՝ առանց համարժեք արտահանման հնարավորությունների։ Նրանց կարծիքով՝ եթե այս միտումը շարունակվի, ապա երկրի տնտեսական համակարգը կարող է հայտնվել Անկարայից և Բաքվից ավելի մեծ կախվածության պայմաններում։