«Վայլդբերրիզի» միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ


«Վայլդբերրիզի» միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ
Մայիս 11 19:16 2026

Էկոնոմիկայի նախարարությունը գործարարներին ի պատասխան վերջին շրջանում հաճախ հնչող հարցերի և մտահոգությունների՝ տեղեկացնում է, որ այսուհետ «Վայլդբերրիզ» էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող են դիմել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ ( https://www.armcci.am/ ):

 

«Անհրաժեշտ մյուս փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ստորև՝

 

Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար՝

Սերտիֆիկացման ենթակա ապրանքների դեպքում՝

— համապատասխանության սերտիֆիկատ,

— որակի հայտարարագիր։

Վերոնշյալ փաստաթղթերի ստացման համար կարող եք դիմել համապատասխան սերտիֆիկացման մարմիններին՝

https://armnab.am/CertificationBodyList։

Այլ ապրանքների դեպքում՝

— ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ։

— կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը թույլ կտա հաստատել ապրանքի ծագումը, այդ թվում՝ հաշիվ-ապրանքագիր (invoice), լուսանկարներ, օգտագործման հրահանգ, ապրանքի նկարագրություն կամ այլ հիմնավորող փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ ապրանքը արտադրվել է Հայաստանում կամ ԵԱՏՄ անդամ երկրներում։

ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար՝

— մաքսային հայտարարագիր։

Փաստաթղթերի հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել «Վայլդբերրիզ»-ի տեխնիկական սպասարկման կենտրոն՝ վաճառողների պորտալի միջոցով ( https://forms.gle/dCcZpSK1zTtgX6BV7 ) կամ թողնել կոնտակտային հեռախոսահամար հետևյալ հղմամբ՝

Հետադարձ կապի ձևաթուղթ՝

https://docs.google.com/…/1FAIpQLSenqylVppuJhJ…/viewform։

Խնդրում ենք նախապես սկսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, որպեսզի ներդրված համակարգի շրջանակում գործընթացը կազմակերպվի հնարավորինս սահուն, ճիշտ և առանց ուշացումների»,- նշվում է հաղորդագրությունում։