ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը


ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը
Մայիս 11 13:12 2026

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտնեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը:

«Սա կարևոր է այն տեսանկյունից, որ մենք ներպետական գործառնությունների համար ուզում ենք դիտարկել նույնականացման քարտը որպես շրջանառության մեջ գտնվող հիմնական փաստաթուղթ, որը թույլ կտա հանրային ծառայություններից շատ ավելի սահուն կերպով օգտվել»,- ասաց Սարգսյանը:

6-16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց համար ծննդյան վկայականն է դիտարկվելու որպես անձը հաստատող փաստաթուղթ:

Ներքին գործերի նախարարի խոսքով՝ փաթեթի ընդունումը Հայաստանին մոտեցնելու է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը: