Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին


Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին
Մայիս 11 11:20 2026

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

 

 

«Ինձ համար, սակայն, ոչ միայն պայքար է Արցախի հայկական լինելու դեմ, այլ նաև պարզ ու շատ ուղիղ մարտահրավեր է Հայաստանի Հանրապետությանը, մեր՝ այստեղ ապրելու իրավունքին։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ՀՀ քաղաքացիներ, եթե այսքանից հետո դուք թույլ տվեցիք, որ ադրբեջանական թեզերով սնվող փոքրամասնությունը հունիսի 7-ին գնա ընտրատեղամաս ու մի ողջ պետության համար ձայն տա Ալիևի թեկնածուին, ապա ես շատ հանգիստ, կես տարի հետո, նույն խանդավառությամբ կասեմ՝ իսկ ո՞վ ասաց, որ Հայաստանը հայերի երկիրն է, իսկ ո՞վ ասաց, որ սա միշտ Հայաստան է կոչվել, իսկ ո՞վ ասաց, որ մենք չենք եկել այլոց հողում տեղավորվել, իսկ ո՞վ ասեց, որ այլոք իրավունքներ չունեն այս հողի վրա․․․

 

Սա է ինձ համար այս ուղերձի ողջ իմաստը։ Հենց դրա համար եմ ասում, որ հունիսի 7-ին պետք է առնվազն 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ՈՉ ասի Ալիևի թեկնածուին, եթե, իհարկե, ուզում է ազգային պետություն և պետականություն ունենալ ու մեկ տարի անց նույն բառերը չլսել արդեն Հայաստանի Հանրապետության մասին»։