«Էդպիսի հարցե՞ր ենք լուծել». Պապոյանը վստահ է՝ «Ջերմուկն» առաջիկայում կարտահանվի ՌԴ


«Էդպիսի հարցե՞ր ենք լուծել». Պապոյանը վստահ է՝ «Ջերմուկն» առաջիկայում կարտահանվի ՌԴ
Մայիս 1 13:40 2026

«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, բոլոր հարցերն էլ կլուծվեն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խոսելով Ռուսաստանի տարածքում «Ջերմուկի» վաճառքի արգելքի մասին։

 

«Էդպիսի հարցե՞ր ենք լուծել։ Ամեն ինչ կլուծվի», - ասաց Պապոյանը։

 

Նա ասաց, թե խնդրի հետ կապված քաղաքական ենթատեքստ չի տեսնում։

 

«Որևէ հարց չեմ տեսնում։ Օրինակ, հիմա էլ մենք ստուգումներ ենք անում որոշ ապրանքների, կանգնեցրել եմ որոշ կոնյակ արտահանողներին, ստուգման ենք տարել։ Բա պետություն ենք, պետք է մեր երկրից դուրս եկող ապրանքները բարձր որակական չափանիշներ ունենան։ Ես հավատացած եմ, որ մեր «Ջերմուկը» բարձր որակի է, համապատասխանում է բոլոր ստանդարտներին, բացարձակ կասկած չունեմ, որ հարցը լուծվելու է»,-ասաց Պապոյանը։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքն ու շրջանառությունը։

 

Սահմանափակումները սահմանվել են 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի մարտի 27-ը արտադրված արտադրանքի նոր խմբաքանակների ստուգման արդյունքում:

 

Ավելի վաղ ռուսական կողմը արգելել էր 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը Ռուսաստանի տարածքում։