Կառավարության որոշմամբ կապահովվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը։
Ըստ հիմնավորման՝ շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2026 թ. մարտի 20-ը ներառյալ։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:
Ըստ այդմ՝ այդ ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ 300 000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թ. հունիսի 20-ը ներառյալ:










