Նիկոլ Փաշինյանը տեղեկություն չունի, որ Ռուսաստանը որոշել է խոչընդոտել Հայաստանից գյուղմթերքով մեքենաների մուտքը Ռուսաստան։
«Գոնե այս պահին նման պաշտոնական տեղեկատվություն չունենք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին՝ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն այդ կառույցում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չի ձեռնարկի։
«Մենք դե յուրե ու վերջնականորեն դուրս կգանք ՀԱՊԿ-ից, թե դուրս չենք գա՝ ուրիշ խոսակցություն է, չեմ կարող ասել, կգործենք ըստ իրավիճակի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։










