Ինչո՞ւ պետք է Հայ առաքելական եկեղեցու հետևորդները չիմանան, թե մոմի վաճառքն ինչքան շրջանառություն է ապահովում. Նիկոլ Փաշինյան


Ինչո՞ւ պետք է Հայ առաքելական եկեղեցու հետևորդները չիմանան, թե մոմի վաճառքն ինչքան շրջանառություն է ապահովում. Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 23 13:11 2026

Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ եկեղեցին ժողովուրդն է։

«Չկա եկեղեցի՝ առանց ժողովրդի, հոգևորականները եկեղեցու շատ կարևոր հատվածն են, բայց եկեղեցին, առաջին հերթին, հավատավոր հետևորդներն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ըստ եկեղեցու դեմ արշավ հայտարարած Փաշինյանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը եկեղեցին չէ։

Նա հայտարարեց, որ հոգևորականները պետք է հարկ վճարեն։

«Ինչո՞ւ պետք է Հայ առաքելական եկեղեցու հետևորդները չիմանան, թե մոմի վաճառքն ինչքան շրջանառություն է ապահովում, հետո ինչ են լինում այդ փողերը և այլն։ Երկրում պետք է թափանցիկություն լինի»,-ընդգծեց նա։