Կնայենք, կվերլուծենք, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումն ինչպես է մեկնաբանում, արդյո՞ք դա խաղաղության տրամաբանության շրջանակներում է դիտարկվում։
«Մեր նախորդ փորձը հաշվի առնելով, չեմ կարծում, թե դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկումների առարկա։ Սա մի իրավիճակ է, որը մենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանանք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե այսպիսի թեմաների նկատմամբ պետք է լինել շրջահայաց։
«Առավել ևս՝ հիմա։ Որովհետև նման թեմաները երկսայրի սուր են»,-ասաց Փաշինյանը։










