Շատ եմ ուզում, որ չկրկնվի, լրագրողներին ասաց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ընտրությունների արդյունքում կկրկնվի 2021 թվականի սցենարը, թե ոչ:
Լրագրողները Սարգսյանին խնդրեցին մեկնաբանել իշխանության որդեգրած քաղաքականությունը՝ միտված Հայոց ցեղասպանությանը մոռացության տալուն։
ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ մի տերմինով անհնար է նկարագրել։
«Դա ազգադավություն է»,-նշեց երրորդ նախագահը։
Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաև Ստեփանակերտի Մայր տաճարն ադրբեջանցիների կողմից ավերելու փաստին։ Նա նշեց, որ վանդալիզմը կանխարգելելու ուղղությամբ Հայաստանի գործող իշխանությունները ոչինչ չեն անի։
«Իշխանություններն, իհարկե, որևէ քայլ չեն ձեռնարկել»,-ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում ավելի վաղ որոշում էր կայացվել ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։










