Պետք է հակազդել հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններին ադրբեջանական անօրինական միջամատությանը. Թաթոյան (Տեսանյութ)


Պետք է հակազդել հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններին ադրբեջանական անօրինական միջամատությանը. Թաթոյան (Տեսանյութ)
Ապրիլ 22 12:47 2026

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը նամակով դիմել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ հակազդելու հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրություններին Ադրբեջանի միջամտությանը։

Այսօր նա մանրամասնել է, որ պետք է հակազդել հունիսի 7-ին Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին ադրբեջանական անօրինական միջամատությանը։

«Ի՞նչ նկատի ունեմ։ Վերջին ժամանակներս ադրբեջանական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ հայտարարում են, որ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանում իշխանությունը մնա այն ուժերի ձեռքում, որոնց գործունեությունը համահունչ է Ադրբեջանի ռազմավարական նպատակներին։ Դրանից բացի ահաբեկում են հայ ժողովրդին, սպառնում են պատերազմով, նշում են՝ տարածքային նոր պահանջներ կներկայացնեն, ակնհայտորեն նկատի ունենալով այն, որ պետք է ամեն ինչ անել վերընտրվի Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն», - ասել է Թաթոյանը։