Ի՞նչ է ասել Արման Թաթոյանը ԵՄ դեսպանին ուղղված նամակում, ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն ունի իր թեկնածուն․ փաստեր


Ի՞նչ է ասել Արման Թաթոյանը ԵՄ դեսպանին ուղղված նամակում, ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն ունի իր թեկնածուն․ փաստեր
Ապրիլ 22 11:04 2026

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր, որոնք, ըստ նրա, վկայում են Ադրբեջանից հնչող ուղիղ և քողարկված սպառնալիքների մասին՝ կապված Հայաստանում հնարավոր իշխանափոխության հետ։ Նա այս հարցով դիմել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ շեշտելով՝ Եվրամիությունը, որը հայտարարել է ՀՀ ընտրություններում ռուսական ազդեցությանը հակազդելու պատրաստակամության մասին, պետք է նույն կերպ արձագանքի նաև Ադրբեջանից եկող սպառնալիքներին։ «Փաստագրված դեպքերի թվում են հետևյալները․ Ադրբեջանի իշխող կուսակցության մի պատգամավոր հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ Հայաստանում ընդդիմության հաղթանակը կարող է դրդել Ադրբեջանին պաշտոնապես տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանի նախագահի վարչակազմի վերահսկողության տակ գտնվող թերթը նշել է, որ Հայաստանում «ռևանշիստական» կառավարությունը «կառավարելու ոչինչ չի ունենա», իսկ պաշտպանության նախարարության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցը հայտարարել է, որ «հատկապես կարևոր է», որպեսզի իշխանությունը Հայաստանում մնա այն ուժերի ձեռքում, որոնք համահունչ են Ադրբեջանի ռազմավարական նպատակներին։ Այս հայտարարությունները, միասին վերցված, ներկայացնում են Բաքվում պետական իշխանություն ներկայացնող դերակատարների համակարգված փորձ՝ ահաբեկելու միջոցով ազդել Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա»,- նշված է նամակում։ Արման Թաթոյանը կոչ է արել ԵՄ առաքելությանը Հայաստանում, որը ներկայացված է տեսանյութում։