ՔՊ-ն հայտարարում է նախընտրական դրամահավաքի մասին


ՔՊ-ն հայտարարում է նախընտրական դրամահավաքի մասին
Ապրիլ 22 10:17 2026

ՀՀ աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

 

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի համակիրներ, աջակիցներ:

 

Հիմնադրման օրից մենք մեր գործունեությունը ֆինանսավորել ենք Ձեր նվիրատվությունների միջոցով։ Մենք շնորհակալ ենք ցայսօր ցուցաբերած Ձեր աջակցության համար։ Այն կարեւոր է եղել Հայաստանի Հանրապետությունը դեպի խաղաղություն առաջնորդելու մեր առաքելությունն իրականացնելու ճանապարհին։

 

Հունիսի 7–ի ընտրություններին ընդառաջ, մենք հայտարարում ենք հիմնական դրամահավաք՝ ընտրությունների քարոզարշավը եւ կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով:

 

Մենք շնորհակալ ենք խաղաղությանը տեր կանգնելու ձեր այս պատրաստակամության համար եւ ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը։

 

Խնդրում ենք Ձեր նվիրատվությունները փոխանցել ստորեւ բերվող հաշվեհամարին:

 

Բանկը – Ամերիաբանկ ՓԲԸ

 

Հաշվեհամարը– 1570020902549000

 

Շահառու – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

 

ՆՊԱՏԱԿ * (* Պարտադիր է լրացման համար)

 

Նպատակ դաշտում պարտադիր նշել ՝

 

Նվիրատվություն

Ազգանուն

Անուն

Հայրանուն

Անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալներ

․ ՀԾՀ (սոց քարտ)

 

․ Նվիրատվություն բառը

 

Հիշեցում․ Նվիրատվության և անդամավճարների հանրագումարը մեկ ֆիզիկական անձի կողմից 1 տարվա ընթացքում չի կարող գերազանցել 10.000.000 ՀՀ դրամը։

 

ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք և իրավաբանական անձինք նվիրատվություն կատարել չեն կարող»։