Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին


Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին
Ապրիլ 21 20:38 2026

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկում դի կա։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե մենկած ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի։

 

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը օտարերկրացի է, ում ինքնությունը այս պահին ճշտվում է։

 

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չեն հրապարակվում։