Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քեւին Հեմիլթոնի հետ


Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քեւին Հեմիլթոնի հետ
Ապրիլ 21 16:47 2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին հանդիպել է Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քեւին Հեմիլթոնի հետ, այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

«ԱԺ նախագահը շնորհավորել է Քեւին Հեմիլթոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգացման նոր փուլ կթեւակոխեն:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ։