ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է MITRE կազմակերպության ներքին անվտանգության ապահովման կենտրոնի (Center for Securing Homeland) փոխնախագահ և տնօրեն Յոսրի Բարսումի հետ՝ հայտնում են դեսպանությունից։
Քննարկվել են մի շարք հարցեր՝ ՀՀ–ԱՄՆ օրակարգի, ԹՐԻՓՓ նախաձեռնության տարածաշրջանային նշանակության, դրա իրականացման գործընթացի, ինչպես նաև ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռման հուշագրի վերաբերյալ։
Դիտարկվել են կիբեռանվտանգության և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։










