«Այս անարդարությունները ստիպեցին, որ քաղաքականություն մտնեմ». Սամվել Կարապետյանը շեշտեց՝ իրեն ուղղորդում է հայ ժողովուրդը


«Այս անարդարությունները ստիպեցին, որ քաղաքականություն մտնեմ». Սամվել Կարապետյանը շեշտեց՝ իրեն ուղղորդում է հայ ժողովուրդը
Ապրիլ 17 20:19 2026

Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը վստահ է՝ իշխանությունները վախենում են «Ուժեղ Հայաստանի» ընթացքից։

Կարծիքը նա հայտնեց դատական նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում։

Լրագրողների դիտարկմանը՝ իշխանությունները պնդում են, թե իրենք չեն նահանջելու, Սամվել Կարապետյանը կարճ արձագանքեց.

«Կստիպենք, որ նահանջեն»։

Aysor.am-ի հարցին՝ եթե Հայ Առաքելական Եկեղեցուն սատարող իր հայտնի հայտարարությունն ու դրան հաջորդող զարգացումները չլինեին, ինքը քաղաքականություն մտնելու հայտ կներկայացնե՞ր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը պատասխանեց.

«Իհարկե, ոչ։ Այս անարդարությունները ստիպեցին»։

Սամվել Կարապետյանը արձագանքեց նաև իշխանական շրջանակների պնդումներին ու մեղադրանքներին, թե իրեն «ուղղորդում են»  Ռուսաստանից։

«Ռուսաստանը միայն Փաշինյանին է ուղորդում, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»,- հայտարարեց նա։