Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս. Սամվել Կարապետյան


Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս. Սամվել Կարապետյան
Ապրիլ 17 19:51 2026

«Այս իշխանություններից ուրիշ որոշում անհնար էր սպասել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր տնային կալանքը երկարաձգելու որոշմանը, ասաց ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Նա իր տնային կալանքը երկարաձգելը  պայմանավորեց մի բանով՝ իշխանությունները ցանկանում են խոչընդոտել «Ուժեղ Հայաստանին», ինչը, սակայն, չի ստացվի։

«Չեն ուզում, որ մասնակցեմ ընտրական պրոցեսներին՝ անձամբ»,- ասաց Կարապետյանը։

Չնայած  այս ամենին, Սամվել Կարապետյանը վստահություն հայտնեց՝ լիարժեք հաղթանակ են տանելու։

«Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս»,- ասաց նա։