Օրը կգա՝ բարին էլ հետը, կտեսնենք, թե ով է «շուն ու շանգյալ». Էդուարդ Շարմազանով


Օրը կգա՝ բարին էլ հետը, կտեսնենք, թե ով է «շուն ու շանգյալ». Էդուարդ Շարմազանով
Ապրիլ 17 17:16 2026

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ լկտիության գագաթնակետն է, երբ երկրի կառավարիչն իրեն չընտրող ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներին անվանում է «շուն ու շանգյալ»։

«Նիկոլիզմի «ժողովրդավարության բաստիոնը» նոր բարձունքներ է նվաճում։ Զգալով իրեն սպասվող ֆիասկոն՝ Փաշինյանը նշում է. «ես չեմ կարա հավատամ, կներեք, հազար ներողություն, եթե ես հիմա ասեմ՝ գիտեք ինչ, կարողա «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում ա ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում էդքան շուն ու շանգյալ կա, որ կարա իրանց օգտին քվեարկի»։

Հասկանու՞մ եք… ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ընդդիմության օգտին քվեարկող ՀՀ քաղաքացիներին բառացի անվանում է «շուն ու շանգյալ»։ Կապիտուլյանտն իր «կիրթ ու կառուցողական գործընկեր» Ալիևի ճամփով է գնում։ Ալիևն աշխարհի հայությանն էր ֆաշիստ ու թշնամի անվանում, Նիկոլը՝ ընդդիմության օգտին քվեարկող քաղաքացիներին՝ «շուն ու շանգյալ»։

Հարյուր հազարավոր քաղաքացիներ հունիսի 7-ին քվեարկելու են ընդդիմության օգտին, դու ո՞վ ես, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ» անվանես։ Ժամանակը բոլորին իր տեղն է դնելու։ Օրը կգա՝ բարին էլ հետը, կտեսնենք թե ով է «շուն ու շանգյալ»»,-ասել է Շարմազանովը։