Ձեր հացը Սորոսն է ապահովել, ում եք ինչ ասում. Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականների մասին (Տեսանյութ)


Ձեր հացը Սորոսն է ապահովել, ում եք ինչ ասում. Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականների մասին (Տեսանյութ)
Ապրիլ 17 17:38 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց՝ Սորոսի հիմնադրամից միլիոններ ստացող ՔՊ-ական պատգամավորներն ու՞մ հիբրիդն էին, հիբրիդի սիմվոլը հենց իրենք են։

«Տասնամյակներով Սորոսի հիմնադրամից ֆինանսավորված մարդիկ ուրիշներին են մեղադրում։ Ձեր հացը Սորոսն է ապահովել, ում եք ինչ ասում։ Մեր հացը մենք ենք աշխատում, ձեր հացը` Սորոսը։ Հիմա հնարավոր է` արդեն վերջնական պատվիրատուն է նրանց հետ աշխատում», - նշեց Կարապետյանը։

Այսօր, ինչպես արդեն նշել ենք, շարունակվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի քննությունը։ Դատարանի բակում են նրա աջակիցները։