Բերման է ենթարկվել «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը (տեսանյութ)


Բերման է ենթարկվել «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը (տեսանյութ)
Ապրիլ 17 16:55 2026

 

 

Դեպի  Հակակոռուպցիոն դատարան քայլերթի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի աջակիցների, նրանց թվում է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը։

Կադրերում երևում է, որ նա վնասվածքներ է ստացել, ճակատից արյուն է հոսում։

Ոստիկանությունից հայտնել են, որ Սամվել Կարապետյանի աջակիցներիակցիայից 17 մարդ են ձերբակալել։ Նրանց թվում է նաև Վաղինակ Վարդանովը` հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովի որդին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպի Հակակոռուպցիոն դատարան քայլերթի ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցների և ոստիկանների միջև հրմշտոց և քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները պահանջում էին փողոցից դուրս գալ և մայթով քայլել։

Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության համար առաջին դատական նիստը ապրիլի 15-ին էր, որը հետաձգվեց մինչև ապրիլի 17-ը։