Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում. հողազանգվածը լցվել է երկաթգծի վրա


Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում. հողազանգվածը լցվել է երկաթգծի վրա
Ապրիլ 16 21:13 2026

Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ջրատարի վթարի հետևանքով ավազահողային զանգվածը սահել է դեպի երկաթգիծ։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երկաթգծով գնացքների տեղաշարժը դարձել է անհնարին։

 

Տեղում աշխատում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները, ջրմուղի աշխատակիցներ, փրկարարներ։

 

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։