Հայաստանը գրավիչ պետություն է դառնում ԼՂ-ից տեղահանված անձանց համար. ՆԳ նախարար


Հայաստանը գրավիչ պետություն է դառնում ԼՂ-ից տեղահանված անձանց համար. ՆԳ նախարար
Ապրիլ 16 17:18 2026

2025 թվականի կտրվածքով՝ Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 25 հազար 670 անձի, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ 19 հազար 367-ը եղել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները։

Ըստ ՆԳ նախարարի՝ ՀՀ քաղաքացիություն ստացողների թվի աճը վկայում է, որ Հայաստանը գրավիչ պետություն է դառնում թե՛ ազգությամբ հայերի, թե՛ ԼՂ-ից տեղահանված անձանց, թե՛ օտարերկրյա պետության քաղաքացիների համար։