«Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր, որն ուղղված է մեր աշխատանքները կազմալուծելուն»,- Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակում ընդգրկված Մամիկոն Ասլանյանը։
Ըստ նրա, գլոբալ առումով սա իշխանությունների հավելյալ վախերի, անխուսափելի պարտությունը զգալու արդյունք է։
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են. «Քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով»։
Ասլանյանը նշեց, վերջին տարիների հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունների համաձայն՝ Հայաստանի ողջ կեսը կաշառակեր ու կաշառատու է. «Եկեք չառաջնորդվենք հակակոռուպցիոն կոմիտեի նախընտրական պրեսռելիզներով, առաջանորվենք ռեալ կյանքում՝ ինչ է տեղի ունենում մեր շուրջը»։










