8 տարի Երևանում իշխանություն ունեցող ուժը այնքան լկտիություն ունի, որ ասում է՝ Երևանում ասֆալտի վիճակը վատ է, որովհետև 30 տարի է՝ ասֆալտ չեն արել, գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը։
«ՏԿԵՆ նախարարը Ազգային ժողովում անամոթաբար խայտառակ վիճակում գտնվող Երևանի ճանապարհների խնդիրները բարդում է՝ «30 տարիա ասֆալտ չեն արել» կեղծ թեզի վրա։
Նախ, 30, 40 տարի էլ Երևանում ասֆալտ արել են, չի եղել մի իշխանություն, որը ասֆալտ չի արել, բոլորիս հայտնի պատճառներով. ասֆալտ անելը ձեռք է տալիս (բոլոր վատ ու լավ իմաստներով) բոլոր իշխանություններին։
Երկրորդ, գրեթե միշտ էլ Երևանի ասֆալտը, որոշ բացառություններով, չի փայլել իր որակով այդ 30 տարիների ընթացքում։
Բայց երբեք, այսպիսի անխնամ, անբան, ու ճղճիմ վիճակ Երևանի փողոցներում չի եղել։
Որ Երևանի ասֆալտի հաստությունը մի քիչ մոտիկ լիներ ձեր երեսի կաշվի հաստությանը, գոնե այդ մի հարցով մարդիկ գոհ կլինեին, իսկ մեքենաներն օրը մեջ ջարդուխուրդ չէին լինի»,-գրել է Հակոբյանը։










