«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարան։
Երեք անչափահաս երեխայի մայր Ղումաշյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը կընթանա Հակակոռուպցիոն դատարանում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գոհար Ղումաշյանի նկատմամբ խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել։










