«Ուժեղ Հայաստանի» Վայքի գրասենյակի պատասխանատուն ևս հրավիրվել է հարցաքննության․ Ղահրամանյան


«Ուժեղ Հայաստանի» Վայքի գրասենյակի պատասխանատուն ևս հրավիրվել է հարցաքննության․ Ղահրամանյան
Ապրիլ 14 18:47 2026

 «Ուժեղ Հայաստանի» 2 կանանց նկատմամբ անհասկանալի իրավական  ապօրինի գործընթացներ են տեղի ունենում։

«Այս պահին տիկին Ղումաշյանի վերաբերյալ դեռ հավելյալ տեղեկություններ չունենք։ Դուք տեսնում եք ամբողջ գործընթացը՝ ինչպես է ընթանում, բայց մոտ մեկ ժամ առաջ տեղեկություն ստացվեց և հաստատվեց, որ հարցաքննության է հրավիրվել նաև մեր մյուս գործընկերուհին՝ Վերժինե Ստեփանյանը, որը Վայքի մեր գրասենյակի պատասխանատուն է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Մարիաննա Ղահրամանյանը։

Ղահրամանյանի փոխանցմամբ՝ իրավապահները նրան ուղեկցել են Եղեգնաձորի քննչական մարմին։

«Այս պահին նրա հետ իր փաստաբանն է։ Կրկին անհայտ ու անհասկանալի հանգամանքներում և անհասկանալի պատճառներով, Վերժինե Ստեփանյանը ուղեկցվել է իրավապահ մարմինների կողմից համապատասխան բաժին։ Ըստ ամենայնի՝ հարցաքննվում է։ Դեռ չգիտենք՝ ինչի համար, բայց մի բան կարող ենք պնդել, որ սա քաղաքական հետապնդում է։ Սա գործող թույլ իշխանությունների կողմից փորձ է՝ մեր կանանց միջոցով փորձել ճնշել մեզ։ Ես մի վատ նորություն ունեմ նրանց համար՝ մեր կանայք չեն վախենում նման հետապնդումներից, «Ուժեղ Հայաստանը» չի վախենում որևէ հետապնդումից։Եվ մենք սա գնահատում ենք որպես իրենց թուլության հերթական դրսևորում։ Արդեն առիթ ունեցել ենք շեշտել և շեշտում ենք՝   Հայաստանը բռնապետություն չի՛ դառնալու, Հայաստանը Ադրբեջան չի՛ դառնալու, մենք թույլ չենք տալու»,- նշեց Ղահրամանյանը։

 «Ուժեղ Հայաստան» խմբակցության 2 կանանց՝ Գոհար Ղումաշյանի և Վերժին Ստեփանյանի նկատմամբ իրավական, անհասկանալի ու ապօրինի գործընթաց է  ընթանում։