Արման Սարոյանին ընդգրկել եկեղեցական ծառայության մեջ, նույնն է, որ շարքային ՔՊ-ականին նշանակես հոգևոր ծառայության. Արշակ Սրբազան


Արման Սարոյանին ընդգրկել եկեղեցական ծառայության մեջ, նույնն է, որ շարքային ՔՊ-ականին նշանակես հոգևոր ծառայության. Արշակ Սրբազան
Ապրիլ 14 18:03 2026

Արշակ Սրբազանը որոշում է ընդունել՝ կարգալույծ Արման Սարոյանին չի անդրադառնա։

«Ավելի մեծ վնաս, որ ինքը տվեց իրեն, ոչ մի թշնամի չէր կարող տալ իրեն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սրբազան Հայրը։

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Սարոյանը նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ։

Սրբազանն ընդգծեց՝ մարդուն, որը հեռացված է եկեղեցուց, ընդգրկել եկեղեցական ծառայության մեջ, նույնն է, որ շարքային ՔՊ-ականին նշանակես հոգևոր ծառայության։

«Սա ցեխոտ, կեղտոտ ոտքերով հերթական միջամտությունն է եկեղեցու ներքին գործերին»,- նշեց Արշակ Սրբազանը։