Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դժվարանում է մեղմ բնութագրել ՔՊ-ի նախընտրական ծրագրում եկեղեցու վերաբերյալ դրույթը։
«Հակաօրինական է ու հակասահմանադրական»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազան Հայրը։
Սրբազանի խոսքով՝ ՔՊ-ում ուղիղ տեքստով ասում են՝ «նրանք, ովքեր եկեղեցու հետևորդներ են, մեզ մի՛ ընտրեք»։
«Որևէ մեկը չի կարող ասել, որ ինքը հայ եկեղեցու հետևորդ է ու գնա ընտրի ՔՊ-ին՝ հաշվի առնելով, որ այդ կուսակցության նախընտրական ծրագրում նման դրույթ կա»,- նշեց Արշակ Սրբազանը։










