«Անդո՛, որ պարծենում ես, թե քո տղան բարձրակարգ է, բա որ իմ տղային ճանաչեիր»․ զոհվածի մայր (տեսանյութ)


«Անդո՛, որ պարծենում ես, թե քո տղան բարձրակարգ է, բա որ իմ տղային ճանաչեիր»․ զոհվածի մայր (տեսանյութ)
Ապրիլ 14 16:21 2026

«Անդո՛, էդ որ դու պարծենում ես, թե քո տղան բարձրակարգ է, վիրավորում ես զինվորներին, նրանց ծնողներին ու հայոց բանակին, բա որ իմ տղային ճանաչես»,- 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով ԱԺ դիմաց կազմակերպած ակցիայիժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։ «Դու պիտի պատասխան տաս բոլոր ծնողներին վիրավորելու համար․ չհամարձակվես հայոց զինվորին բան ասել»,- նշեց տիկին Լիդան և շարունակեց․ «Բա մենք հազարավոր հերոսներ ունենանք, նրանց մոռանանք ու Անդոյի ասածով շարժվե՞նք․․․ թքեմ քո վրա էլ, քո տղայի վրա էլ, քո կողքինների, ՔՊ-ականների վրա էլ»։