Միջնորդում ենք՝ հենց այս պահին դադարեցվի քրեական հետապնդումը. Արշակ Սրբազանի պաշտպան


Միջնորդում ենք՝ հենց այս պահին դադարեցվի քրեական հետապնդումը. Արշակ Սրբազանի պաշտպան
Ապրիլ 14 15:46 2026

«Մեր պնդումն այն է, որ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումից ակնհայտ է դառնում՝ Արշակ Սրբազանին մեղասագրված արարքը հանցագործություն չէ, առնվազն այն հոդվածով, ինչ որ մեղասգրվում է»,- Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Արշակ արքեպիսսկոպող Խաչատրյանի պաշտպան Արսեն Բաբայանը։

 

Նա նշեց, որ չի կարող լինել որևէ անձին կամ անձանց խմբին վարկաբեկելու նպատակով կատրված որևէ արարք, որի նպատակը Քրեական օրենսգրքով դրված լինի թմրամիջոցի իրացումը։

 

«Ի սկզբանե, հարգելի դատախազն իր հետապնդում հարուցելու մասին որոշմամբ, մեղադրական եզրակացության հաստամամբ հաստատել է, որ հանցագործություն տեղի չի ունեցել, այն արարքը, որը մեղսագրվում է, նման բան չի եղել»,- ասաց պաշտպանը՝ միջնորդելով հենց այս պահին դադարեցվի քրեական հետապնդումը։

 

Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել, իբր թե այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից։ Այս գործով Սրբազանին 3 ամիս կալանավորված է եղել։