Բագրատ Սրբազանի գործով մեկ ձայնագրության մասով ֆիքսել ենք՝ ձայնագրությունն ու սղագրությունը կեղծված են. Փաստաբան


Բագրատ Սրբազանի գործով մեկ ձայնագրության մասով ֆիքսել ենք՝ ձայնագրությունն ու սղագրությունը կեղծված են. Փաստաբան
Ապրիլ 14 15:00 2026

«Առնվազն մեկ ձայնագրության շուրջ մենք ֆիքսել ենք, որ ձայնագրությունն ու սղագրությունը կեղծված են։  Ենթադրում եմ, որ եթե գնար փորձագետների մոտ, գուցե շատ ավելի կեղծիքներ կարող էին բացահայտվել»,- ասուլիսում ասաց Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Նա հարցադրում արեց՝ ի՞նչ պետք է լիներ պատշաճ քննության պարագայում ցանկացած գործով, որտեղ կան ձայնագրություններ. «Պետք է նշանակվեր մի քանի տեսակի փորձաքննություն, ընդհանուր առմամբ՝ համալիր փորձաքննություն: Նախ պետք է պարզվեր՝ աուդիոֆայլերն ամբողջակա՞ն են, թե՞ ոչ, ստեղծված են այն ժամանակաշրջանում, որին վերագրվո՞ւմ է, թե՞ ոչ, ամբողջակա՞ն են, մոնտաժված չե՞ն, հստա՞կ են, այլ ձևափոխման ենթական չե՞ն, որևէ տեսակի միջամտություն չկա՞: Դրանից հետո պետք է նույնականացվեր անձանց  ձայները և վերջնական, փորձագետն ինքը պետք է հաստատեր բոլոր դիալոգների իրականությունն ու անձանց մասնակցությունը»։

Փաստաբանն ընդգծեց, որ Բագրատ  Սրբազանի գործով որևէ փորձաքննություն չկա արված.  «Ստացվում է օդում մեկի, ինչ-որ պաշտնատար անձի ենթադրած՝ ով ինչ է խոսում, դրա վերաբերյալ որևէ ապացույց չկա»։

«Սա տեսական դատողություն չէ, որ ասում ենք՝ կարող է այս ձայնագրությունները խնդիր ունենան, կեղծված լինեն և այլն: Մեր մտահոգությունն այն է, որ պրակտիկայում տեսել ենք, ոնց են այդ փաստերով մանիպուլյացիայի ենթարկել»,-ասաց Հովհաննես Խուդոյանը: 

Մանրամասն՝ տեսանյութում։