Սրբազան պայքարի համակիրներից մեկը երազ է տեսել, գրի առել, փոխանցել է Սրբազանին, դա էլ է կցվել գործին. Կադրեր՝ Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկությունից


Սրբազան պայքարի համակիրներից մեկը երազ է տեսել, գրի առել, փոխանցել է Սրբազանին, դա էլ է կցվել գործին. Կադրեր՝ Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկությունից
Ապրիլ 14 14:07 2026

Բագրատ Սրբազանի փաստաբաններն այսօր ասուլիսի ընթացքում ցուցադրեցին Սրբազանի կեցավայրից խուզարկության կադրեր։ Տեսանյությում նշվում է, որ հայտնաբերվել է գծագրության թուղթ, որի վրա  առկա են անգլերեն տառերով գրառումներ, «հավանաբար երկրի ներսում հեղափոխության վերաբերյալ»։ Խուզարկությանը ներկա Բագրատ Սրբազանն ասում է՝ կստուգեն ու կտեսնեն, որ իր ձեռագիրը չէ։

«Փաստաթուղթ է հայտնաբերվել՝ «հայ ժողովրդի ազգային գաղափախոսության» հիմնադրություններ, երեք թերթից բաղկացած փասաթուղթ է, նշված են նպատակներ, բանաձևեր, հռչակվող արժեքներ, որոնք նույնպս վերցվում են»,-  ասում է քննիչը։

«Ինչ ապրանք տեսնում ենք այստեղ, չարիք իշխանության տապալմանն է միտված»,- նշում է  Բագրատ Սրբազանը։ 

«Ըստ մասնակցի հայտարարության՝ հայտնաբերված իրերը ձեռք են բերվել ու պահվել են իշխանափոխության նպատակով»,- ասում է քննիչը։ 

Քննիչը փաստաթղթերից մեկի վրայի գրառումն է ընթերցում, Բագրատ Սրբազանն ասում է, որ դա երազների վերաբերյալ գրառումներ են։

«Քանի որ վարույթի համար նշանակություն ունեցող գրառումներ են, այդ գրառմամբ նոթատետրը նույնպես վերցում է»,- նշում է քննիչը։ 

Փաստաբան Տաթև Սողոյանը մանրամասնեց. «Սրբազան պայքարի համակիրներից մեկը երազ է տեսել, գրի է առել, փոխանցել է Սրբազանին։ Դա է կարդացել քննիչը»։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ այդ թուղթն էլ կցված է գործին, չգիտեն՝ կուզեն հետազոտել, թե ոչ։