Մենք Ռուսաստանի հետ որևէ հարցով չենք կռվելու. Ալեն Սիմոնյան


Մենք Ռուսաստանի հետ որևէ հարցով չենք կռվելու. Ալեն Սիմոնյան
Ապրիլ 14 12:43 2026

Բոլոր խնդիրները կքննարկվեն, կլուծվեն, մենք Ռուսաստանի հետ որևէ հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հայ գործարարները Ռուսաստանում խնդիրներ կունենա՞ն:

Նա նշեց, որ բոլոր խնդիրները բարձրաձայնելու են՝ փորձելով դրանց լուծում տալ:

«Մենք որևէ սպառնալիք մեզնից չենք ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնալ: Ինչ-որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների միջև գոյություն ունեն, մի պահ այդ հարցերը շատանում են, մի պահ՝ քչանում»,-շեշտեց Սիմոնյանը: