«Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակը։ Հիշարժան այս օրը նաև Մասյացոտնի թեմի Մխչյան գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման տարեդարձն է։ Այս առիթով եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանի»,- հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտմի թեմից.
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմ էր բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը՝ հավատացյալների օրհնության համար։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովվի և ծխական համայնքի հրավերով ուխտավորաբար եկեղեցի էին այցելել թեմի հոգևորականները՝ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի գլխավորությամբ, ով և հանդիսապետեց Սուրբ Պատարագը։














