«Իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ զավակներիս, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ քաղաքացիների կյանքը». Սամվել Կարապետյան (Տեսանյութ)


«Իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ զավակներիս, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ քաղաքացիների կյանքը». Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
Ապրիլ 11 21:13 2026

Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, ով Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ուղերձով հանդես եկավ, հայտնեց՝ իրենք ընտրություններում պետք է հաղթեն, որպեսզի ավելի արագ իրականացնեն իրենց մասշտաբային ծրագրերը և փոփոխությունները։

 

«Ուժը ձեր ձեռքերում է։ Դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն»,- ասաց Սամվել Կարապետյանը։

 

Նա հայտարարեց նաև՝ իր բիզնեսը փոխանցում է զավակներին, իսկ ինքը լծվելու է պետությանը ծառայելու գործին։

 

«Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը՝ դեպի լավագույն ապագա։

 

Փոփոխությունների ժամանակը եկել է։

 

Շուտով ես ձեզ հետ կլինեմ, չկասկածեք։

 

Արդարությունը հաղթելու է, «Ուժեղ Հայաստանը» հաղթելու է»,- ասաց Սամվել Կարապետյանը։