Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայ ժողովրդին հղած իր ուղերձում նշեց՝ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժին հնարավոր չէ կանգնեցնել, պայքարելու են և հաղթեն ընտրություններում՝ երկիրը դուրս բերելու այն վիճակից, որին հասցրել են գործող իշխանությունները։
«Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել՝ հանուն Հայաստանի, մինչդեռ Փաշինյանը ամեն ինչ զոհաբերում է հանուն իր աթոռի։
Հիմա թող նրանք լսեն մեզ, երբ ասում ենք՝ փոփոխությունը գալիս է», - ասաց Սամվել Կարապետյանը։
Նա նշեց՝ իշխանության գալուց հետո կտեղծեն ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն, ուժեղ անվտանգություն։










