Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյանի արձագանքը՝ ավտոբուսի վթարին


Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյանի արձագանքը՝ ավտոբուսի վթարին
Ապրիլ 11 14:04 2026

Առավոտը սկսվեց բոթով՝ Փաշինյանին ուղեկցող ոստիկանության գվարդիայի ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։

 

«Թվում էր, թե նման ողբերգական պատահարից հետո առնվազն պետք է դադարեցվի քարոզարշավը, մինչդեռ, վարչակարգի պարագլուխը շարունակում է շրջայցերն այնպիսի ուրախ դեմքով, ասես ոչինչ էլ չի եղել։

 

Թեև, պետք չէ զարմանալ․ սա այն խումբն է, որը ցնծում էր Արցախի շրջափակման օրերին։ Սրանք նույն այն մարդիկ են, որոնք կարող են վրաերթի ենթարկել հղի կնոջը՝ առանց կանգ առնելու և օգնություն ցուցաբերելու։

 

Փաշինյանի համար անգամ արժեք չունի իր ավտանգությունն ապահովող ոստիկանների կյանքն ու առողջությունը։

 

Թվում է, թե դժբախտությունների այս շղթան սրանց օրոք անվերջ է։ Արցախի հայաթափմանը նպաստած, հազարավոր հայորդիների կյանքեր կործանածների այս էջը վերջնակապես պետք է փակենք հունիսի 7-ին։

 

Ցավակցություններս զոհվածի հարազատներին, շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին»։