Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան


Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան
Ապրիլ 10 13:45 2026

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար։

 

 

Ակցիայի համաձայն՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը Յունիբանկի աշխատավարձային քարտ ձևակերպած հաճախորդները ստանում են ռեֆերալ կոդ, որը կարող են փոխանցել ընկերներին, գործընկերներին և ծանոթներին՝ Յունիբանկում քարտ ձևակերպելու համար։ Յուրաքանչյուր նոր բացված քարտի համար հրավիրող հաճախորդը ստանում է պարգևավճար՝ 1 000 ՀՀ դրամ բոլոր տեսակի քարտերի և 10 000 ՀՀ դրամ՝ Visa Business քարտերի համար։

 

Ռեֆերալ կոդը հաճախորդին ուղարկվում է SMS հաղորդագրությամբ՝ քարտի համար դիմելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում։ Կոդը կարող է տրամադրվել անսահմանափակ թվով անձանց։ Պարգևավճարը փոխանցվում է աշխատավարձային քարտին մինչև հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը։

 

Աշխատավարձային նախագծերի շրջանակներում Յունիբանկն առաջարկում է անվճար բազմարժութային քարտ, աշխատավարձի մինչև 15-ապատիկի չափով վարկային գիծ, անվճար մոբայլ հավելված և շուրջօրյա աջակցություն քարտապաններին։ Բացի այդ, աշխատավարձային քարտ ունեցող հաճախորդներին տրամադրվում է երեք կուպոն՝ ընտանիքի անդամների համար անվճար քարտ բացելու նպատակով։ Բոլոր աշխատավարձային քարտերն անվճար առաքվում են հաճախորդի կողմից նշված հասցեով։