Կայացավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսը


Կայացավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսը
Ապրիլ 10 14:32 2026

Մեկ հարկի ներքո համախմբվել էին տարբեր ոլորտների հեղինակավոր, մեծ փորձ ունեցող մարդիկ, ովքեր ամիսներ շարունակ օր ու գիշեր աշխատել են՝ ներկայացնելով առկա խնդիրների լուծման իրենց հստակ և իրատեսական տեսլականը։

Մեր տեսլականի հիմքում երաշխավորված խաղաղությունն է՝ հիմնված հավասարակշռված դիվանագիտության և հուսալի դաշնակիցների վրա։

 
 

Մենք առաջնորդվում ենք արդարության սկզբունքով։ Կարևոր չէ կուսակցական պատկանելությունը. կարևոր է մարդը, նրա գիտելիքը և ստեղծած արդյունքը։ 

Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու ՀայաստանՄեր առաջարկած Հայաստանում  չկան կեղծ բաժանումներ՝ արևմտամետներ, ռուսամետներ, ի վերջո, այդ պառակտումը ձեռնտու է միայն մեր թշնամիներին։

Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը, ու առաջնահերթը հենց այդ շահն է։