Ադրբեջանը հրապարակել է Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների անունները, որոնք այցելել են իրենց երկիր։ Այսպես․
1. Արեգ Քոչինյան – համակարգող, Հայկական խորհրդի նախագահ
2. Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
3. Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն
4. Նարեկ Մինասյան – Հայկական խորհրդի ասոցացված փորձագետ
5. Սամվել Մելիքսեթյան – Հայկական խորհրդի փորձագետ
6. Ստեփան Գրիգորյան – Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագա
7. Էդգար Վարդանյան – Հայկական խորհրդի ասոցացված փորձագետ
8. Ռոբերտ Ղևոնդյան – Հայկական խորհրդի փորձագետ
9. Լուսինե Խառատյան – գրող և մշակութային մարդաբան
10. Նելլի Մինասյան – պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ, թուրքագետ
11. Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Միջազգային անվտանգության և հարաբերությունների հայկական ինստիտուտի փորձագետ
12. Ռուբեն Բաբայան – Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար։
13. Էլեոնորա Սարգսյան – խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական աշխատանքի մասնագետ
14. Նաիրա Մարտիկյան – խմբագիր, JAMnews (Հայաստան)-ի տնօրեն
15. Վազգեն Կարապետյան – Եվրասիական գործընկերության հիմնադրամի փոխտնօրեն
16. Տաթև Դանիելյան – քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր, Հայաստանի հանրային հեռուստատեսության հաղորդավար։
17. Արմեն Պետրոսյան – տարածաշրջանային քաղաքականության փորձագետ, Օրբելի կենտրոն
18. Ալեն Ամիրխանյան – Հակոբյանի անվան բնապահպանական կենտրոնի (ՀԱԿ) տնօրեն
19. Նելլի Ռաֆայելյան – լրագրող, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
20. Օպերատոր, Հայաստանի հանրային հեռուստատեսություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ Ադրբեջանի ԶԼՄ-ների, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան։
2026 թվականի ապրիլի 10-ից 12-ը Ադրբեջանում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հաջորդ երկկողմանի կլոր սեղանի քննարկումը՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում:
Ըստ APA-ի, այս անգամ հայկական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով, հատել է սահմանազատված հատվածը և անցել սահմանային և անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։










